ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION

WESTERN U.S.A.

     Back to News

Bookmark and Share

 September 29, 2009     

 

    

 

   


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ


 

Կիրակի երեկոյեան, Գլէնդէլի «Փելանքոնի»զբօսայգու շրջափակում աւելի քան տասը հազար հայորդիներ հաւաքուել էին իրենց բողոքն ու ցասումը արտայայտելու հայ-թուրքական նախաստորագրուած արձանագրութիւնների դէմ եւ պահանջելու, որ անմիջապէս կասեցուի այդ փաստաթղթերի ստորագրման գործընթացը:
 
               Հաւաքը կազմակերպուել էր Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան, Ռամկավար Ազատական կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Միաւորուած Հայ Երիտասարդների կազմակերպութեան կողմից:
 
               Հաւաքի մասնակիցների տրամադրութիւնը ակնյայտօրէն վճռական էր: Միջոցառման ընթացքում առաւել արձագանգ էին գտնում այն ելոյթները, որոնք արմատական կեցուածք էին դրսեւորում՝ արձանագրութիւնների դէմ եւ պատասխանատուութեան էին կանչում Հայաստանի նախագահին ու արտաքին գործերի նախարարին:

Հաւաքի բացման խօսքը կատարեցին Մելինա Մայիլեանը՝ հայերէնով եւ Գասպար Ճիւէլէկեանը՝ անգլերէնով:
 
               Ամերիկայի եւ Հայաստանի հիմներգերը կատարեց Նարինէ Օճախեանը: Ապա հերթաբար ելոյթ ունեցան Արութին Յարութիւնեանը՝ Միացեալ Հայ Երիտասարդների, Յարութիւն Տէր Դաւթեանը Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան, Մինաս Գոճայեանը՝ Ռամկավար Ազատական Կուսակցութեան, Աւետիք Իզմիրլեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից: Օրուայ գլխաւոր բանախօսն էր՝ Յարութ Սասունեանը, որին հետեւեցին Յովիկ Զիրաքեանի եւ Գլէնդէլի քաղաքապետական խորհրդի անդամ, նախկին քաղաքապետ Արա Նաճարեանի ելոյթները:
 
               Հայրենասիրական երգերով հանդէս եկան Արմէն Մովսիսեանն ու Ռազմիկ Մանսուրեանը:
 
               Հաւաքի մասնակիցները իրենց անվերապահ հաստատումն ու զօրակցութիւնը յայտնեցին ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒԻՆ Ի ԽՆԴԻՐ ԿՈՆԳՐԷՍԱԿԱՆ ԱՆՅԱՊԱՂ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՆ կոչին:

Հաւաքի մասնակիցները դարձեալ միաձայնութեամբ որդեգրեցին յայտարարութիւն, որի բնագիրը պիտի յղուի Հայաստանի նախագահին, ինչպէս նաեւ թուրքական ներկայացուցչութիւններին ու արձանագրութիւնների նախապատրաստման ու ստորագրման ուղղակի կամ անուղղակի միջնորդ պետութիւնների ներկայացուցիչներին:

Հաւաքը կազմակերպող յանձնախմբին կողմից ԲԱՆԱՁԵՒը ընթերցեց Յովան Թաշճեանը, որի ցասումն ու ընդվզումն արտայայտող ելոյթով էլ աւարտեց ժողովրդական բողոքի սոյն ցոյցը:

Ստորեւ ներկայացնում ենք վերոնշեալ բանաձեւերի հայերէն ու անգլերէն բնագրերը:

Այս լուրերը տրամադրւում են

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի

Կեդրոնական Կոմիտէի

Հանրային Կապի Գրասենեակի կողմից

ARF Central Committee

Office of Public Relations

Contact Person: Saro Nazarian

PublicRelations@ARF1890.com

Tel: (818) 243-7059

Fax: (818) 243-1467

 

 

Այս լուրերը տրամադրելի են նաեւ Internet-ով եւ Fax–ով:

Լուրերը կարելի է վերահրատարակել: