ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION

WESTERN U.S.A.

     Back to News

Bookmark and Share

 November 09, 2009     

 

    


ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԼՐԱՀՈՍՔ

 


 

Երկուշաբթի, Նոյեմբեր 9, 2009

   
 

Երկուշաբթի, Նոյեմբերի 2 երեկոյեան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախկին նախագահ, Հայաստանի նախագահի յատուկ առաքելութիւնների գծով պատուիրակ ու դեսպան Արկադի Ղուկասեանը, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի Արեւմտեան Ամերիկայի ատենապետ, իրաւաբան Արա Ակիշեանի եւ  Հիմադրամի գրասենեակի գործավար Սարգիս Քոթանճեանի ընկերակցութեամբ, այցելել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի «Փեշեքերեան» Կենտրոնը եւ հանդիպում ունեցել՝ Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչների հետ։Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ՝ Նոյեմբեր 26-ին կայանալիք Հիմնադրամի հեռուստամարաթոնի համայն հայութիւնը յուզող Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների վերջին զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման բանակցային գործընթացի վերաբերեալ։ Կենտրոնական Կոմիտէն վերահաստատել է կուսակցութեան տեսակէտները վերոնշեալ հարցերի առնչութեամբ եւ լսել՝ ԼՂՀ նախկին նախագահի անհատական տեսակէտները։ Կենտրոնական Կոմիտէն ողջունել է նաեւ այս տարուայ հասոյթը Շուշիի վերականգնման ծրագրերին յատկացնելու «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի որոշումը:

                                                *       *       *

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Հինգշաբթի, Նոյեմբեր 5-ին հրապարակած հաղորդագրութեամբ ողջունել է Դարֆուրի ցեղասպանութեան դէմ աշխատանք տանող կազմակերպութիւնների կոչը, ուղղուած՝ Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, որում նախագահից պահանջուել է ճնշում գործադրել Թուրքիայի իշխանութիւնների վրայ, որպէսզի տեղի չունենայ Սուդանի նախագահ Օմար Բաշիրի Թուրքիա կատարելիք այցելութիւնը: Նշենք, որ Բաշիրը դատական կարգով հետապնդւում է քրէական հարցերով միջազգային դատարանի կողմից՝ Սուդանի Դարֆուրի շրջանում տեղի ունեցած ցեղասպանութեան համար: Թուրք պաշտօնատարները յայտնել են թէ, հակառակ դատարանի վճռին, չեն ձերբակալելու Բաշիրին, եթէ նա Թուրքիա այցելի: Թուրքիան մեծ քանակութեամբ զէնք է վաճառում Սուդանի իշխանութիւններին:

                                                 *       *       *

Համազգային հայ կրթական ու մշակութային միութեան կենտրոնական վարչութեան հովանաւորութեամբ եւ «Համազգային»-ի Սան Ֆրանցիսկոյի «Ն. Աղբալեան» մասնաճիւղի կազմակերպութեամբ, Հոկտեմբերի 29ի երեկոյան ժամը 8-ին, Սան Ֆրանցիսկոյի «Վասպուրական» սրահում տեղի է ունեցել ֆրանսահայ հանրայայտ գրականագէտ-բանաստեղծ Մովսէս Պչագճեանի «Անցողիկը եւ անժամանցելին» հատորի շնորհահանդէսը: Հանդիսութեան ներկայ են գտնուել գրքի հեղինակը, «Համազգային»ի կենտրոնական վարչութեան անդամ Եդուարդ Մսըրլեանը եւ հայ մշակոյթի ու հայ գրականութեան բազմաթիւ երկրպագուներ:

 

Այս լուրերը տրամադրւում են ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի

Կեդրոնական Կոմիտէի Հանրային Կապի Գրասենեակի կողմից

ARF Central Committee Office of Public Relations

Contact Person: Saro Nazarian

PublicRelations@ARF1890.com

Tel: (818) 243-7059

Fax: (818) 243-1467