ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION

WESTERN U.S.A.

    

Back to News Bookmark and Share

 December 08, 2009     

 

    

 

ՀՅԴ ՕՐՈՒԱՅ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ ԳԼԵՆԴԷԼՈՒՄ

   
 

ARF Central Committee of Western USA Office of Public Relations

104 N Belmont St. Suite 307 Glendale, CA 91206
Tel: (818) 243-7059    Fax: (818) 243-1467 

PublicRelations@ARF1890.com

   
 

Կիրակի, Դեկտեմբերի 6-ի երեկոյեան ժամը 6-ին շուրջ 1500 լոսանջելոսահայերի ներկայութեամբ տեղի ունեցաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 119-ամեակի տօնակատարութիւնը  «Գլէնդէլ»  միջնակարգ դպրոցի հանդիսասրահում:

«Հայրենի ոչ մէկ իշխանութիւն իրաւունք չունի մեր ժողովրդի կամքի դէմ որեւէ քայլ առնելու, ազգային արժէքների եւ շահերի դէմ որոշումներ կայացնելու, մեր անձեռնմխելի իրաւունքների հաշուին որեւէ զիջում կատարելու»,- յայտարարեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Աւետիք Իզմիրլեանը, որն իր ելոյթում հանգամանօրէն անդրադարձաւ հայ-թուրքական յարաբերութիւնների ազգավնաս արձանագրութիւններին:

Շարունակելով իր խօսքը նա աւելացրեց. «Եթէ նոյնիսկ չվաւերացուեն այսօրուայ արձանագրութիւնները, պէտք է ունենանք հայ քաղաքական բեմի վրայ գործող ուժերի, հասարակական կազմակերպութիւնների ու մտաւորականութեան ջանքերով համակարգուած ազգային ծրագիր, ուր պէտք է ճշտուած լինեն ազգային հիմնական արժէքները եւ նպատակները»:

Միջոցառման բացումը կատարուեց ՀՄԸՄ-ի սկաուտների դրօշի հանդիսաւոր արարողութեամբ, որից յետոյ ելոյթներ ունեցան ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի ատենապետ՝ Քէն Խաչիկեանը, Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական վարչութեան ատենապետ՝ Արեգ Սանդիկեանը:

Օրուայ գլխաւոր բանախօս՝ Քէն Խաչիկեանը մասնաւորաբար անդրադարձաւ թուրքական կառավարութեան արտաքին քաղաքականութեան մէջ Հայոց Ցեղասպանութեան հարցի առանցքային նշանակութեանը եւ այդ մեկնակէտից՝ Ցեղասպանութեան հերքման աշխատանքների առանցքային բնոյթին՝ հայ-թուրքական արձանագրութիւնների գործընթացում:

Կանադայից իբրեւ հիւր բանախօս հրաւիրուել էր նաեւ Կանադայում Հայաստանի նախկին դեսպան, «Մօդուս Վիվենդի» կենտրոնի տնօրէն Արա Պապեանը, որը սակայն կամքից անկախ պատճառներով չկարողացաւ ժամանել Լոս Անջելոս եւ իր շնորհաւորման ու ողջոյնի խօսքը փոխանցուեց հեռախօսային գծով:

Միջոցառման ընթացքում գործադրուեց նաեւ գեղարուեստական ծրագիր, որը յագեցուած էր ասմունքներով, ժողովրդական պարերով ու ազգային, յեղափոխական երգերով: